Իսրայելական ռազմաօդային ուժերը, առաջնորդվելով Իսրայելի պաշտպանության բանակի հետախուզական տվյալներով, հանգստյան օրերին հարվածներ են հասցրել ավելի քան 200 օբյեկտների Իրանի տարբեր շրջաններում, ինչպես նաեւ «Հեզբոլլահի» ենթակառուցվածքի օբյեկտներին ողջ Լիբանանում, նշվել է իսրայելական բանակի (ՑԱԽԱԼ) հայտարարությունում։

ՑԱԽԱԼ-ի պնդումների համաձայն՝ հարվածները հասցվել են ԻՀՊԿ կենտրոնական օբյեկտին, որտեղ տեղակայված էին տարբեր զենքեր, այդ թվում՝ բալիստիկ հրթիռների արձակման կայաններ, ինքնաթիռներ ոչնչացնելու համար նախատեսված բալիստիկ հրթիռների արտադրության, պահպանման եւ մշակման օբյեկտներ, ինչպես նաեւ հակաօդային պաշտպանության համակարգեր։

ՑԱԽԱԼ-ը նաեւ պնդում է, որ հանգստյան օրերին Լիբանանում հարվածներ է հասցրել «Հեզբոլլահի» ավելի քան 140 թիրախների։

Հաղորդվել է, որ ամբողջ Լիբանանում թիրախավորվել են «Ռադվան»-ի ուժերի կենտրոնակայանը եւ «Հեզբոլլահի» զենքի պահեստները։

Նշվել է նաեւ, որ հարվածների հետեւանքով զոհվել է նաեւ «Հեզբոլլահի» ավելի քան 35 անդամ։