Կոլումբիայի Վիստա-Էրմոսա քաղաքում պահմտոցի խաղն ավարտվել է ողբերգությամբ. 8-ամյա աղջիկն ու 5-ամյա եղբայրը մահացել են սառցարանի մեջ թաքնվելուց հետո: Այս մասին հայտնում է Daily Mail-ը, հղում անելով երեխաների ծնողներին։
Ողբերգությունը տեղի է ունեցել երեկոյան, երբ ծնողները կարճ ժամանակով խանութ են գնացել։ 20 րոպե անց վերադառնալով՝ նրանք երեխաներին տանը չեն գտել։ Որոնումներից հետո քույրն ու եղբայրը հայտնաբերվել են հին սառնարանային սարքավորման մեջ, որն այդ պահին միացված չի եղել հոսանքին։ Հոր ենթադրությամբ՝ կափարիչը պատահաբար փակվել է այն բանից հետո, երբ երեխաները մտել են ներս։ Չնայած բժիշկների գործադրած ջանքերին՝ նրանց կյանքը փրկել չի հաջողվել։





























