Աբու Դաբիում (ԱՄԷ) գտնվող Հաբշան գազի վերամշակման համալիրում հրդեհ է բռնկվել։ Այդ մասին հաղորդել է էմիրաթի մամուլի ծառայությունը։
«Հատուկ ծառայությունները զբաղված են Հաբշան գազի վերամշակման գործարանում բռնկված հրդեհը մարելու և դրա հետևանքները վերացնելու աշխատանքներով», — նշվում է հաղորդագրության մեջ։
Հրդեհի պատճառների, հնարավոր վնասների և հրդեհի տարածման հետևանքով տուժածների մասին ներկայումս տեղեկություններ չեն հաղորդվում։




























