ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով Իրանում 160 համալսարանական հաստատություն է վնասվել, զոհվել է ավելի քան 60 ուսանող, հաղորդում է Իրանի գիտության նախարար Հոսեյն Սիմայե-Սարաֆի, գրում է Tehran Times պարբերականը։
Վնասված համալսարանական հաստատությունների թիվն օրեցօր աճում է։
«Տարբեր համալսարաններում վնասվել է 160 հաստատություն։ Ընդհանուր առմամբ, թշնամին հարվածներ է հասցրել 30 համալսարանի»,- նշել է նախարարը։
Նախարարի տվյալներով՝ 12-օրյա պատերազմի սկզբից ի վեր երկրում սպանվել է ավելի քան 15 համալսարանական պրոֆեսոր։




























