Մեքսիկայի հարավային Տաբասկո նահանգի Դոս Բոկաս նավահանգստում գտնվող «Օլմեկա» նավթավերամշակման գործարանի կոքսի պահեստում հրդեհ է բռնկվել: Այս մասին X-ում հայտնել է Pemex պետական նավթագազային ընկերությունը:
«Գրանցվել է հրդեհ «Օլմեկա» նավթավերամշակման գործարանի կոքսի պահեստում: Տարածքում գտնվող բոլոր արտակարգ ծառայությունները աշխատում են [դեպքի վայրում]»,- նշվել է հաղորդագրության մեջ:
Ընկերությունն ընդգծել է, որ միջադեպի հետեւանքով տուժածների մասին հաղորդագրություններ չեն եղել:



























