Գերմանիայի Հագենբախ քաղաքում ոստիկանությունը փրկել է ինը տարեկան տղայի, որը, ըստ Metro-ի տվյալների, գրեթե երկու տարի գերի է պահվել միկրոավտոբուսի մեջ՝ հոր հսկողության ներքո։

Երեխան եղել է ծանր վիճակում. մերկ, թույլ և չի կարողացել քայլել, ապրել է աղբի մեջ և հակասանիտարական պայմաններում։

Ոստիկանության տվյալներով՝ հարևանները լսել են երեխայի լացը միկրոավտոբուսից, բայց հայրը դա բացատրել է նրանով, որ ներսում կատու կա։

Տղամարդը պնդել է, որ որդուն պահել է, որպեսզի նրան «պաշտպանի» իր զուգընկերոջից, որը նրան հոգեբուժարանում կտեղավորվեր։ Երեխան հաստատված հոգեկան խանգարումներ չունի։

Տղան բժշկական հսկողության տակ է։ Հորը մեղադրանք է առաջադրվել առևանգման և բռնության համար։ Ընտանիքում ապրող մյուս երեխաները նույնպես հանձնվել են սոցիալական ծառայությունների խնամքին։