Ահաբեկչական խոշորագույն «Ալ Քաիդա» կազմակերպության ղեկավար Ուսամա Բեն Լադենը, որ միջազգային հետախուզման մեջ է, Պակիստանի տարածքում չէ: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 3-ին հայտարարել է երկրի վարչապետ Յուսուֆ Գիլանին՝ երկկողմ բանակցությունների արդյունքների վերաբերյալ իր բրիտանացի գործընկեր Գորդոն Բրաունի հետ համատեղ ասուլիսում:
«Մենք տեղեկություններ չունենք Պակիստանում Բեն-Լադենի գտնվելու մասին»,- Գիլանիի խոսքերն է մեջբերում ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Բրաունը, որ ավելի վաղ կոչ էր արել Պակիստանին՝ առավել ջանքեր գործադրել «թիվ մեկ ահաբեկչին» վնաազերծելու համար, իր հերթին պակիստանյան իշխանություններին լիակատար աջակցություն է հայտնել՝ երկրի տարածքում ահաբեկչության դեմ պայքարելու գործում:
Լուրը, թե աֆղանական «Թալիբան» շարժման առանցքային դեմքերն ու Ուսամա Բեն Լադենը գտնվում են Պակիստանում, ավելի ճիշտ Աֆղանստանի սահմանի մոտ, հայտնել էր Պակիստանում ԱՄՆ դեսպանի ժամանակավոր պաշտոնակատար Դեյվիթ Ֆեյերսթայնը:




























