Նվազագույնը 9 մարդ զոհվել, եւս 10-ը վնասվածքներ են ստացել Իրաքի Տիգրիթ քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով:
Ինչպես հաղորդում է Press TV հեռուստաալիքը, վկայակոչելով ոստիկանության ներկայացուցիչներին, մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է իրեն բազմամարդ քաղաքային շուկայում:
Զոհերի ցանկում նշվում է նաեւ ահաբեկչության դեմ պայքարի ջոկատի հրամանատար Ահմեդ Բուբհի ալ-Ֆախալի անունը, որն էլ, իրավապահների կարծիքով, եղել է ահաբեկչի հիմնական թիրախը: Պայթյունի հետեւանքով սպանվել են նաեւ նրա երեք թիկնապահները, իսկ մյուսները խաղաղ քաղաքացիներ են:
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, թե զոհերի շարքում են սուննիական կառավարամետ «սախվա» խմբավորման ղեկավարներից մեկը, որ հանդես է գալիս կառավարության կողմից ծայրահեղականների դեմ պայքարում: Ավելի ուշ լուրը չհաստատվեց:




























