News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ստամբուլահայ հայտնի լուսանկարիչ, «Դարի լավագույն լուսանկարիչ» ճանաչված Արա Գյուլերը հայտնել է, որ ժամանակին կեղծանուն է օգտագործել, քանի որ անհանգստացել է իր անվտանգության համար։

Թուրքական Haberturk պարբերականի լրագրող Էվրիմ Էվրե Չոլաքօղլուի հետ հարցազրույցում հայտնի լուսանկարիչ Արա Գյուլերը պատմել է, որ ժամանակին «Յենի Իսթանբուլ» պարբերականում ստիպված է եղել տպագրվել «Ալի Իհսան Այգուն» կեղծանունով։ Այն հարցին, թե ինչու է իր իրական անունը թաքցրել, Գյուլերը պատասխանել է. «Սա տարօրինակ երկիր է։ Սրիկաններ կան։ Թեեւ այստեղ ես տեղացի եմ»։

Խոսելով իր ծնողների մասին, Արա Գյուլերը պատմել է, որ ծնվել է մտավորականի ընտանիքում։ Նա նշել է, որ հայրը եղել է հայտնի դեղագործ եւ իրեն ուսումի է ուղարկել ամենահայտնի ուսումնական հաստաատություններում՝ շեշտելով, որ դրա շնորհիվ տիրապետում է անգլերենին, ֆրանսերենին, հայերենին եւ թուրքերենին։

Նշենք, որ Նշենք, որ «Դարի լավագույն լուսանկարիչ» ճանաչված Արա Գյուլերը, ում նաեւ անվանում են «Ստամբուլի աչք»,  ծնվել է 1928-ին Ստամբուլում։ 1950-ին սկսել է լրագրողական գործունեությունը Yeni İstanbul պարբերականում։

Արա Գյուլերը ստացել է բազմաթիվ մրցանակներ եւ տիտղոսներ թե՜ Թուրքիայում, թե՜ աշխարհի ամենահայտնի կազմակերպությունների կողմից։

Իրականացրել է ֆոտոռեպորտաժներ համաշխարհային պատմության հայտնի դեմքերի, այդ թվում՝ Ուինսթոն Չերչիլի, Առնոլդ Թոյնբիի,  Բերթրանդ Ռասելի, Պիկասոյի, Սալվադոր Դալիի եւ այլոց հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ