News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 31
Տեսնել լրահոսը

Քալիֆորնիայի համալսարանը ապացուցել է, որ այն մարդիկ, որոնք տառապում են սեռական կախվածությունից, պարզապես լիբիդոյի բարձր մակարդակ ունեն: Դա հոգեբանական շեղումների հետ որեւէ կապ չունի, ընդգծում է Medical News Today-ը: Գիտնականները հատուկ ուսումնասիրել են գլխուղեղի հակազդումները, երբ «կախվածություն» ունեցող մարդկանց ցույց են տվել էրոտիկ պատկերներ: Պարզվել է, որ ուղեղի հակազդումները կապված չեն եղել հիպերսեքսուալության հետ:

Հետազոտությանը մասնակցել է 52 մարդ` 13 կին եւ 39 տղամարդ: Նրանց ցուցադրվել են 4 դասերի բաժանվող 225 նկարներ` սեռական բնույթի հաճելի նկարներ, ոչ սեռական բնույթի հաճելի նկարներ, չեզոք բնույթի հաճելի նկարներ եւ տհաճ նկարներ, փոխանցում է MedDaily.ru-ն:

Գիտնականները կարծում էին, որ Р300 պոտենցիալը պետք է նկարների փոփոխությանը զուգահեռ փոխվեր` կապված դրանց սեռական բովանդակության հետ: Սակայն դա տեղի չէր ունենում: Հնարավոր չէր լինում կանխատեսել ուղեղի հակազդումները ըստ հիպերսեռականության երեք հիմնական չափանիշների: Ուղեղի աշխատանքի իրական շեղումներ չեն նկատվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ