News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Առաջին հանդիպման ընթացքում զուգընկերոջ վրա տպավորություն գործելու համար ընդամենը 12 րոպե կա, վկայում են նոր գիտական աշխատության արդյունքները:

Հետազոտության արդյունքում ստացված տվյալների համաձայն՝ որոշելու համար, հավանում է մարդը նոր ծանոթին, թե ոչ, պահանջվում է ընդամենը մի քանի րոպե: Իր հերթին պոտենցիալ զուգընկերոջը գնահատում են ըստ նրա ժպիտի(64 տոկոս), աչքերի(58 տոկոս) եւ ձայնի տոնայնության(25 տոկոս):

Նոր հետազոտությանը մասնակցել է ավելի քան 2000 մարդ, որոնց գիտնականները հարցրել են իրենց առաջին համբույրների մասին: Մարմնի բույրը, ինչպես հաստատվել է, ամենավանող առանձահատկությունն է, որը 59 տոկոսին է հետ մղում, այնուհետեւ բերանի տհաճ հոտն է, որը 53 տոկոսի համար անընդունելի է, գրում է Mail Online-ը:

Միեւնույն ժամանակ տասից չորսը(մոտ 38 տոկոս) կորցնում է հետաքրքրությունը, եթե առաջին հանդիպման ընթացքում ինչ-որ տարաձայնություններ են ի հայտ գալիս: Ընդ որում արդյունքները նաեւ վկայում են, որ մարդիկ կարծիք են կազմում նախքան անձամբ հանդիպելը:

6 տոկոստ տեղեկություններ է հավաքում այն մասին, թե ում հետ է հանդիպելու՝ դիտելով սոցցանցերի անձնական էջերը: 25 տոկոսը կտրականապես կարող է փոխել արտաքինը՝ առաջին հանդիպման ընթացքում պոտենցիալ զուգընկերոջ վրա տպավորություն թողնելու համար, հաղորդում է «FedPost.ru»-ն:

Մազերի նոր կտրվածքը, նոր օծանելիքը կամ մատնահարդարումը կանանց համար ամենատարածված տարբերակն են: Դրա հետ մեկտեղ տղամարդկանց 5 տոկոսը կփորձի մորուքը երկարացնել: Առաջին հանդիպումից առաջ կանանց 6 տոկոսը եւ տղամարդկանց 5 տոկոսը դիետայի են հետեւում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ