News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Թուրքիայի մայրաքաղաքում հոկտեմբերի 10-ին տեղի ունեցած հզոր պայթյունների հետեւանքով վիրավորված՝ ստամբուլահայ Ռուդի Սայաթ Փուլաթյանը համոզված է, որ կառավարությունը կարող էր կանխել պայթյունը:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Ռուդի Փուլաթյանը, որը բուժում է ստանում Ստամբուլի հիվանդանոցներից մեկում, նշեց, որ իր կարծիքով՝ կատարվածը դժբախտ դեպք չէր:

«Պայթյունի վայրը շատ մոտ էր Ազգային հետախուզության ծառայության, Էրդողանի նստավայրին եւ ոստիկանության գլխավոր մասնաշենքին: Այնպես որ անհնար է ուշադրություն չդարձնել այս փաստի վրա: Երբ ես եկա հանրահավաքի հրապարակ, ես շարժվեցի դեպի այն վայրը, որտեղ կանգնած էին քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության անդամները»,- ասաց նա:

Ռուդին պատմեց, որ երբ պայթյունը որոտաց, ինքը 20 մետր հեռու էր հրապարակից: Սկզբում, նա չի հասկացել, որ ոտքը վնասվել է. «Սակայն ես բախտավոր մարդ եմ, որովհետեւ «Շտապօգնության» մեքենան կողքիս էր, ես կարողացա արագ նստել, որովհետեւ դրանից անմիջապես հետո ոստիկանությունը եկավ եւ սկսեց արցունքաբեր գազով ցրել ցուցարարներին»:

Նշենք, որ Անկարայի Մերձավոր Արեւելքի տեխնիկական համալսարանի ուսանող Ռուդի Սայաթ Փուլաթյանը 2014թ.-ից քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության անդամ է: Նրա ծնողները Թուրքիա են գաղթել Սեբաստիայից 1915թ.-ին:

Հիշեցնենք, որ Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում 2015թ. հոկտեմբերի 10-ի առավոտյան արհմիությունների կազմակերպած Խաղաղության հանրահավաքի ժամանակ տեղի են ունեցել հզոր պայթյուններ, որոնց հետեւանքով զոհվել է առնվազն 97, վիրավորվել 246 քաղաքացի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ստամբուլի պողոտաներից մեկում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակը ցմահ ազատազրկման է դատապարտվել
Մեղադրող կողմը ի սկզբանե նրա համար 3009 տարվա ազատազրկում էր պահանջել...
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Ամենաշատ