News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Քալիֆորնիա նահանգում նախկին մերկապարուհի Էմբեր Լոուրեն Բապտիստեն 40 մլն դոլարի պահանջով հայց է ներկայացրել՝ նշելով, որ 13 տարի շարունակ իրեն սեռական ստրկության մեջ են պահել: Մեղադրյալը միլիոնատեր, ամերիկյան Sequoia Capital վենչուրային հիմնադրամի համասեփականատեր Մայքլ Գոգենն է: Այս մասին գրում է New York Post-ը:

Աղջիկը, որին 15 տարեկանում ԱՄՆ են բերել Կանադայից, նշել է, որ Գոգենը ստիպել է հանդուրժել սեռական բռնություն, նվաստացում, հրամայել է իրեն արքա եւ կայսր անվանել: Գոգենը, որին խնդրել են հեռանալ Sequoia Capital-ում պաշտոնից, չի հերքել Բապտիստեի հետ սեռական կապը: Սակայն, նրա խոսքով, ինքն աղջկան չի ստիպել իր հետ սեռական հարաբերություն ունենալ, ավելին, Բապտիստեն ինքն է իրեն հետապնդել: Գործարարն արդեն նրան 10 մլն դոլար է վճարել, քանի որ «նա խոստացել է վրեժից դրդված կործանել իր կյանքը»:

Ըստ Lenta-ի, 1972 թվականին ստեղծված Sequoia Capital վենչուրային հիմնադրամը ճանաչում ձեռք բերեց սթարթափերում արագ ներդրումներով, որոնք հետագայում բազմամիլիարդանոց ընկերություններ դարձան, օրինակ՝ Cisco-ն, Google,-ը Yahoo-ն, PayPal-ը, YouTube-ը, LinkedIn-ը, Dropbox-ը, Stripe-ը, Square-ը, Airbnb-ն, WhatsApp-ը, Instagram-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ