Բրիտանացի մասնագետների վերջին հետազոտությունները բացահայտել են մի օրինաչափություն՝ հարուստ ծնողների երեխաներն ավելի շատ են վաստակում, քան նվազ ապահովված ընտանիքներից նրանց հասարակիցները: Այս միտումը պահպանվում է, նույնիսկ եթե հաշվի առնենք առարկաների յուրացման մակարդակն ու ուսումնական հաստատության հաճախելիության ցուցանիշը, հայտնում է Informing-ը:
Եվ այսպես գիտնականները պարզել են որ բուհերի այն շրջանավարտները, որոնք ավելի բարեկեցիկ ընտանիքներից են, մոտավորապես 20 տոկոսով ավելի շատ գումար են վաստակում իրենց տաղանդավոր ու խելացի համակուրսեցիներից, որոնց ծնողները աղքատ են:
2012-2013 թթ. նախկին ուսանողների աշխատավարձերի տարբերությունը կազմում էր մոտավորապես 8000 ֆունտ սթերլինգ տղամարդկանց դեպքում ու 5300 ֆունտ սթերլինգ կանանց դեպքում, որոնք ուսումն ավարտել էին 10 տարի առաջ: Գիտնականները իրենց գիտական աշխատության համար հիմք են ընդունել այն տվյալները, որոնք ընդրգրկում են 1998-2011թթ. ժամանակահատվածը:
Գիտնականները շեշտել են, որ աշխատության արդյունքներն ապացուցում են, որ բուհերի այն շրջանավարտները, որոնք բարեկեցիկ ընտանիքներից են մոտավորապես մինչեւ 30 տարեկանը առավելություն են ունենում աշխատանքի շուկայում: Այս հետազոտության արդյունքները թերեւս կարող են օգտակար լինել քաղաքական գործիչների համար, որոնք ուզում են լուծել սոցիալական անշարժության հարցը:





























