Իսպանացի գիտնականները պարզել են, որ տարբեր մասնագիտությունների տեր մարդկանց շրջանում ամենից շատ առողջական խնդիրներ են ունենում բեռնակիրներն ու հանրային սննդի կետերում աշխատողները, գրում է Informing-ը:
Հետազոտության ընթացքում Սալամանկի համալսարանի մասնագետները վերլուծել են կամավորների բժշկական ցուցանիշները, ինչպես օրինակ՝ արյան մեջ խոլեստերինի եւ շաքարի մակարդակը:
Փորձի հավաստիության համար նրանք հաշվի են առել նաեւ վնասակար սովորույթներն եւ կամավորների վարած կենսակերպը:
Հետազոտության արդյունքում պարզվել է, որ ամենավնասակար աշխատանքը բեռնակրի աշխատանքն է: Հենց այդ մարդիկ են ամենից հաճախ տառապում սրտանոթային հիվանդություններից եւ հակված են օնկոլոգիայի:
Հետազոտությունը ցույց է տվել, որ սրտի խնդիրների եւ քաղցկեղի առաջացման վտանգը մեծ է նաեւ հանրային սննդի կետերում աշխատողների մոտ:





























