News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Գիտնականները գեներ են հայտնաբերել, որոնց մուտացիան պատասխանատու է սեռական վաղ հասունացման համար: Այդ թեմայով Քեմբրիջի համալսարանի գիտնականների հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Genetics ամսագրում:

Ըստ Gazeta-ի, մասնագետները վերլուծել են Բրիտանիայի 125 հազար, Իսլանդիայի 241 հազար եւ ԱՄՆ-ի 20 հազար բնակիչների տվյալները: Գիտնականներըն գենի 38 տարբերակ են հայտնաբերել, որոնք կապված են առաջին սեռական փորձի տարիքի հետ: Դրանցից մեկը CADM2 գենն է, որը վերահսկում է ուղեղի զարգացումն ու նեյրոնային կապերի ձեւավորումը:

Աշխատանքի հեղինակների խոսքով, իրենք հետազոտության արդյունքներն ապացուցում են. վաղաժամ սեռական կյանք սկսելու վրա ազդում են ոչ միայն սոցիալական, այլեւ գենետիկ գործոնները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ