News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Սուրեյի համալսարանի կենսաբանները պարզել են, որ քնի եւ արթուն վիճակի ցիկլի խախտումը կանանց վրա ավելի վատ է ազդում, քան տղամարդկանց՝ նվազեցնելով նրանց աշխատանքի արդյունավետությունը: Դա առավելապես վերաբերում է գիշերային հերթափոխով աշխատողներին, այդ թվում՝ բուժքույրերին, անվտանգության պահպանության եւ ոստիկանության աշխատակիցներին:

Ըստ Lenta-ի, հետազոտողների գիտափորձին մասնակցել է 16 տղամարդ եւ 18 կին, որոնց առաջարկել են բնակվել լույսի եւ մթության փոփոխության բնական ցիկլի բացակայության պայմաններում:

Արդյունքում քնի եւ արթուն վիճակի ցիկլի փոփոխություն է տեղի ունեցել՝ ժամային գոտու փոփոխության սինդրոմ կամ հերթափոխով աշխատանքի հետեւանքներ:

Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ օրական ցիկլի փոփոխությունն ավելի շատ ազդել է կանանց եւ տղամարդկանց ինքնազգացողության վրա, քան նրանց ճանաչողական ունակությունների: Սակայն կանանց վրա այդ ազդեցությունն ավելի մեծ է եղել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ