News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Ճապոնիայում ոզնիներն ընտանի կենդանի են համարվում, այդ պատճառով վերջերս Տոկիոյի Ռոպոնգի անվանումով ժամանցի շրջանում Harry անվանումով (ճապոներենից թարգմանաբար՝ «ոզնի») ոզնիներով սրճարան է բացվել:

Հաստատությունում ապակե արկղերում տարբեր ցեղատեսակների շուրջ 30 ոզնիներ են բնակվում: Սրճարանում այս կենդանիների հետ ժամանակ անցկացնելու ցանկություն ունեցողները հերթ են կանգնում: Աշխատանքային օրերին ծառայության արժեքը 1000 իեն է (9 դոլար), հանգստյան օրերին՝ 1300 իեն (12 դոլար):

Սրճարանի աշխատակից Միզուկի Մուրատան նշել է, որ ցանկանում են մարդկանց ցույց տալ ոզնիների ամբողջ հմայքը: Այս մասին գրում է Kedem-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ