News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Ոլոռազգիներով ռագու, ոչխարի միս, ձիթապտուղ, դառը խոտաբույսեր,բրնձի սոուս, հաց, ընկույզի մածուկ, արմավներ ու հոտավետ գինի. հավանաբար հենց այս է եղել Խորհրդավոր ընթրիքի ճաշացանկը, հայտնում են իտալացի հնագետները, որոնք փորձել են ուսումնասիրել Հիսուսի ժամանակների պաղեստինյան խոհանոցը: Ընդ որում այս ճաշատեսակները Հիսուսն ու նրա աշակերտները ուտում էին ոչ թե ուղղանկյունի քարի շուրջ պաշտոնական հավաքի ժամանակ, ինչպես շատ գեղարվեստական ու կրոնական նկարներում է ցուցադրված, այլ բարձերին ու գորգերին կիսապառկած, ինչպես այն ժամանակ հռոմեացիներն էին անոմ: Ափսեները, բաժակներն ու սափորները, հավանաբար քարից էին պատրաստված:

Բացառված չէ նաեւ, որ գործածվում էր կարմիր գույնի նուրբ կերամիկ սպասք: Սեղանի շուրջ հյուրերի դասավորվածությունը որոշակի կանոններով էր ու առավել կարեւոր էին համարվում նրանք, ովքեր նստած էին գլխավոր հյուրի աջ ու ձախ մասերում: Երուսաղեմում 1-ին դարի սկզբին սնվելու սովորությունների հետազոտությունը, որն իրականացրել են երկու իտալացի հնագետներ ՝ Ջեներոսո Ուրչիոլին ու Մարտա Բերոնյոն ՝ հիմնված է աստվածաշնչյան պատմությունների, հրեական գրերի, հինհռոմեական աշխատությունների ու հնագիտական տվյալների վրա,հայտնում է Kedem–ը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ