News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Լյուիս Քերոլի «Ալիսան հրաշքների աշխարհում» գրքի առաջին հրատարակության հազվագյուտ օրինակը կարող է աշխարհի ամենաթանկարժեք մանկական գիրքը դառնալ. մասնագետներն այն 2 մլն ֆունտ սթեռլինգ (գրեթե 3 մլն դոլար) են գնահատել: Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով The Oxford Times-ը:

Գիրքն աճուրդի է հանել Christie's աճուրդի տունը: Վաճառքը կկայանա Նյու Յորքում, հունիսի 16-ին:

Սա գրքի առաջին տպագրությունից պահպանված 22 օրինակներից մեկն է: Քերոլն այն նվիրել է քոլեջից իր ընկերոջը՝ Ջորջ Ուիլյամ Քիթչինին: 150 տարեկան գիրքը հրաշալի վիճակում է:

«Ալիսան հրաշքների աշխարհում» գիրքն առաջին անգամ տպագրվել է 1865 թվականին, Օքսֆորդի համալսարանի հրատարակչությունում: Նկարազարդող Ջոն Թենիելը դժգոհ է եղել տպագրության որակից, եւ գրքի տպագրությունը դադարեցվել է:

Արդեն տպագրված 50 օրինակի մի մասը, սակայն, հեղինակը նվիրել է իր մտերիմներին, մյուս մասը, ենթադրաբար բաժանել են մանկատներին: Ներկայում 16 գիրք գտնվում է Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ-ի գրադարաններում եւ ինստիտուտներում, իսկ 6-ը՝ մասնավոր հավաքածուներում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ