News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իրաքի Մոսուլ քաղաքը, որը ներկայումս գրավել են «Իսլամական պետության» գրոհայինները, ինչ-որ ժամանակ պատկանել են Թուրքիային։ Այս մասին նա հայտարարել է թուրքական Բուրսա քաղաքում իր ելույթի ժամանակ։

«Պետք է հասկանալ, որ Իրաքը շատ հին քաղաքներ ունի։ Պատմության մեջ նաեւ Քիրքուքն է մերը եղել, Մոսուլն է մերը եղել»,-ասել է Էրդողանը։

Թուրքիայի նախագահը հիշեցրել է, որ շատերին դուր չի եկել, որ ինքը հիշատակել է ազգային պակտը։ Թուրքիայի Ազգային ժողովի կայքում նշված է, որ «պետությունները, որոնք կիսեցին Օսմանյան Կայսրությունը, շատ անհանգստացած էին Ազգային պակտի (6 կարեւոր որոշումների հավաքածու, որոնք ընդունվել են Օսմանյան Կայսրության վերջին խորհրդարանի կողմից) որոշումներով

«Ինչո՞ւ նրանց դա դուր չեկավ։ Ես ընդամենը պատմության դաս տվեցի, դուք պետք է դա հասկանաք»,-հավելել է նա։

Էրդողանը քննադատել է Արեւմուտքի գործողությունները՝ նշելով, որ արեւմտյան երկրները մինչ այս պահը «բառացիորեն ոչինչ չեն արել» Իրաքի եւ Սիրիայի համար։ «Նրանք խանգարել են այնպիսի բնիկ ազգերի, ինչպիսին մենք ենք, ինչ-որ բան անել»,-ընդգծել է Էրդողանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ