News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Շվեյցարահայ հայոց թեմի-Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կոնֆլիկտի պատճառը շատ հստակ է ` մարդիկ որոշ նյութական շահագրգռվածություններ ունեն եւ այդ շահագրգռվածություններից չեն ուզում հրաժարվել: Այս մասին այսօր` հունիսի 6-ին, Շվեյցարիայի հայոց թեմի խնդիրների առնչությամբ հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց  Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը: Նրա խոսքով` Աբել քահանա Մանուկյանն իր ծառայության դիմաց ստանում է 8000 եվրո աշխատավարձ եւ չափազանց դժվար է հրաժարվել նման գայթակղիչ գումարից: Նա 7,5 տարվա պայմանագիր ունի եկեղեցական խորհրդի հետ:

Ի դեպ, Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը նշեց, որ տեր Աբել Մանուկյանը իրավաբանի կողմից  նամակ է  ուղարկել Մայր Աթոռին, որտեղ գրված է, որ Ամենայն հայոց կաթողիկոսին քրեական պատասխանատվության կենթարկի: Ըստ որում` նամակի մեջ նշված է կաթողիկոսի աշխարհական անունը`  «Կտրիճ Ներսիսյան»:

Հիշեցնենք, որ Գարեգին Բ-ն հունիսի 1-ին կարգալույծ է հռչակել Տ. Աբել քահանա Մանուկյանին: Մայր Աթոռից հայտնել են, որ պատճառը քահանայի կողմից շարունակվող կարգազանց անուղղա ընթացքն է` «ի հետեւումն Աբել քահանայի կախակայման վերաբերյալ մայիս 5, 2011 թվակիր տնօրինության»: Կարգալույծ հռչակված հոգեւորականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքը եւ կկոչվի ավազանի անունով` Հրաչ Մանուկյան: Շվեյցարիայի հայ համայնքի քահանա Տեր Աբել Մանուկյանը իրեն կարգալույծ հռչակելու կապակցությամբ հանդես է եկել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին ուղղված նամակով. «Ոչ ձեզնից կարգ ստանալն է պատիվ, եւ ոչ էլ կարգալույծ լինելը` անպատվություն: Դուք կկարծեք, թե կարգալույծ անելը Ձեր զորությունն է, մինչդեռ այն ձեր ամենամեծ տկարությունն է: Նկատի ունենալով, որ կարգալուծման սույն տնօրինումը եկեղեցական, վարդապետական, ծիսական, կանոնական, կարգապահական ոչ մի հիմք չունի եւ ընդհակառակը, արդյունք է ընդամենը կաթողիկոսի վստահված իշխանության չարաշահումի, այս որոշումը հայտարարում եմ անարդար, անընդունելի եւ ապօրեն»,- ասել է նա:

Նշենք, որ Շվեյցարիայի հայոց թեմը ստեղծվել է 1992թ Վազգեն Ա կաթողիկոսի կողմից: իսկ մինչեւ այդ 1985թ, ստեղծված էր ծուխ: Թեմը ստեղծելու համար, անհրաժեշտ էր, որ հայկական համայնք լինի, որը դիմում է եկեղեցական պատկան իշխանությանը` թեմ ստեղծելու համար: Եթե մի քանի ծուխեր ձեւավորվում են, ապա համատեղ դիմումի հիման վրա կարելի է ձեւավորել թեմը: Շվեյցարիայում գոյություն է ունեցել երեք ծուխ, որոնք դիմել են ամենայն հայոց կաթողիկոսին թեմ ստեղծելու համար: «Շվեյցարիայում գոյություն ունեցող որոշ անձեր, ինչ-ինչ հանգամանքներ նկատի ունենալով, հրաժարվել են թեմի գաղափարն ընդունել դեռեւս 1993թ եւ սկսում է առաջնորդվել 1985թ ծխական կանոնադրությամբ»,- ասաց Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը:

Նրա խոսքով` 1994թ Տեր Աբել քահանան առանց կաթողիկոսի գիտության Կանադայից ժամանում է Շվեյցարիա եւ գործունեություն ծավալում, Գարեգին Ա-ն արգելում է նրան, բայց նա շարունակում է  իր գործունեությունը` անտեսելով կաթողիկոսի հրահանգը:

Կաթողիկոսի կողմից մարդ է գործուղվում Շվեյցարիա` հանդիպելու Տեր Աբելին, բայց նա չի ներկայանում հանդիպման: Նույնը նաեւ Տ. Մեսրոպ Պարսամյանի` Շվեյցարիա մեկնելու ժամանակ է լինում: «Թեմ է եղել դե յուրե 1992թ, բայց ինչ-ինչ պատճառներով դե ֆակտո տեղի որոշ անձերի կամայականներությունների, ընդվզումների եւ նաեւ քահանայի տխրահռչակ ջանքերի շնորհիվ թեմական կառույցները չեն գործել:  1993-2011թ թե Գարեգին Ա, թե Գարեգին Բ-ի կողմից տրվել են հիշեցումներ, հորդորներ թեմական կառույցը կազմակերպելու ուղղությամբ, սակայն եկեղեցական բարձրագույն իշխանության թելադրություններին չեն ենթարկվել»,- ասաց Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը:

Իսկ թե ինչու այդքան ժամանակ չի պատժվել եւ այդ ժամանակ կարգալույծ չի արվել, նա նշեց, որ Աբել քահանայի գործունեությունը զուգադիպել է Վազգեն Ա-ի հիվանդ լինելու հետ: Իսկ 1993թ-ից հետո, երբ հայրապետական աթոռ է բարձրացել Գարեգին Ա, նրա խոսքով` լավատեսական տարիներ էին եւ նա չէր ուզում ավելի ռադիկալ, վճռական միջոցների դիմել խնդիրը լուծելու համար, իսկ հետո հիվանդության պատճառով չի կարողացել ավելի հանգամանալից խնդրին լուծում տալ: 1999թ Գարեգին Բ-ն էր կաթողիկոս եւ  նրա հավաստիացմամբ` պարբերաբար հանդիպումներ են եղել այն լավատեսությամբ, որ միգուցե հնարավոր լինի խաղաղ, հանդարտ, ոչ ոքի ցավ չպատճառելու ճանապարհով խնդիրը հանգուցալուծել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արագածոտնի Ուշի համայնքում տեղի է ունեցել Սուրբ Սարգիս վանական համալիրի վերակառուցման օրհնության կարգը (ֆոտո)
Վանական համալիրի վերակառուցումն իրականացվում է «Դիջիթեյն Գրուպի», «Արմենիա Վայն» ընկերությունների հիմնադիրներ, «Նոա»  ֆուտբոլային ակումբի...
Լավ լուր ունեմ՝ երկար չեք մնալու, սա ձեր վերջն է. Բագրատ Սրբազանը՝ իշխանություններին
Ինձ, այս ժողովրդին կամ որևէ հայրենատեր մարդուն ծաղրողներն իշխանության գրչակներն ու ադրբեջանցիներն են...
Ես Տավուշում եմ, եթե անձնական վիրավորանք հասցնողներն այդքան քաջություն ունեն, թող գան երես առ երես խոսեն.Բագրատ Սրբազան
Մեզ ասում են գործակալ, շատ հանգիստ եմ տանում…
Եթե այսօր Ոսկեպարի եկեղեցին ընկել է խոշորացույցի տակ, դա Փաշինյանի մեղքն է, ոչ մեր թե մեր Stand-up-ն է. Աջապահյան
Ոսկեպարի եկեղեցին կդառնա անմատչելի…
Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
Տավուշում սահմանամերձ տարածքներ զիջելու շուրջ ապրիլի 9-ի եպիսկոպոսաց հայտարարությունը անհամարժեք բուռն արձագանքի արժանացավ իշխող...
Գարեգին Բ-ն նոր նշանակումներ է արել. նա նոր հանձնակատար ունի
Հոգեշնորհ Տ․ Գրիգոր աբեղա Մինասյանը նշանակվել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանձնակատար...
Ամենաշատ