News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Հայկական ֆորումը ստորագրահավաք է սկսել՝ ԱՄՆ ՀՀ դեսպան նշանակված Տիգրան Սարգսյանի դեմ:

Ֆորումի հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Մենք գրում ենք ԱՄՆ-ին՝  տեղեկացնելու, որ նախկին  վարչապետ  Տիգրան Սարգսյանը ներգրավված է միլիոնավոր դոլարների դրամաշորթության մեջ՝ ներառյալ Կիպրոսի Հանրապետությունում եղած սկանդալները: Օգտագործելով իր իշխանությունը Հայաստանում անձնական ֆինանսական շահույթ ունենալու նպատակով՝ խաբեությամբ եւ դավադրությամբ  ազատվել, խուսափել է օրենքով սահմանված պատժից:

Հայաստանի կառավարության շրջանակներում փորձեր են արվել օգնել Սարգսյանին խուսափելու արդարադատությունից ու պաշտոն ստանալու ԱՄՆ-ում: Մենք պահանջում ենք, որ ԱՄՆ-ն  կանխի Տիգրան Սարգսյանի՝ արդարությունից փախչելու փորձը: Մենք պահանջում ենք, որ  ԱՄՆ-ն  հաշվի առնի Տիգրան Սարգսյանի  հանցանքներին մեղսակից լինելը: Մենք պահանջում ենք, որ  ԱՄՆ-ի կառավարությունը մերժի Տիգրան Սարգսյանին՝ պաշտոն ստանձնելու հարցում»:

Նշենք, որ ստորագրահավաքին մասնակցել են արդեն հարյուրավոր քաղաքացիներ:

Հիշեցնենք, որ Տիգրան Սարգսյանը վարչապետի պաշտոնից հրաժարվել է ապրիլի 3-ին, հունիսի 26-ին նշանակվել է ԱՄՆ ՀՀ դեսպան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ