Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանը կտրականապես դեմ է որ 18 տարին լրացած բոլոր տղաները ծառայեն:
«Նման առաջարկ են արել ընդդիմության որոշ անդամներ: Ես կտրականապես դեմ եմ. ի՞նչ է նշանակում նրանց զրկել սովորելու իրավունքից. սա կարելի է անել միայն այն դեպքում, երբ լայնամասշտաբ պատերազմ սկսվի այդ ժամանակ բոլորին էլ կտանեն»,- այսօր՝ ապրիլի 29-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց պատգամավորը:
Հիշեցնենք որ «Զինապարտության մասին օրենքում» փոփոխություններ կատարելու մասին նախագիծ է մշակվել, որով նախատեսվում է բացառությամբ որոշակի դեպքերի, առանց տարկետման բանակ զորակոչել 18 տարին լրացած տղաներին: Օրինագծի ներկայացրել են ԱԺ պատգամավոր Ռուբեն Հակոբյանն ու «Ժառանգություն» խմբակցությունից Թեւան Պողոսյանը:





























