News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Արցախը (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն) Ադրբեջանի մաս չի հանդիսանում եւ երբեք չի լինի: Այդ մասին  NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելը:   

Նրա խոսքով, անհրաժեշտ է վերջ տալ այնպես գործելուն, ասես իրականությունն այլ է:  «Եթե դու ագրեսիվ պատերազմ ես սկսում եւ պարտություն ես կրում, չի կարելի վերադառնալ նրան, ինչ կար մինչ այդ: Հակառակ դեպքում Կալինինգրադը մինչեւ հիմա Քյոնիկսբերգ կկոչվեր», - ընդգծել է Ֆրանկ Էնգելը:

Անդրադառնալով այն հարցին, թե երբ վերջապես Եվրոպական խորհրդարանը հանդես կգա հստակ եւ հասցեական հայտարարությամբ, որը կդատապարտի ադրբեջանական զինված ուժերի բռնության պարբերական գործողությունները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խաղաղ բնակչության նկատմամբ, Ֆրանկ Էնգելն ասել է.  «Եվրոպական խորհրդարանը հստակ դիրքորոշում է հայտնել ընթացիկ տարվա ապրիլին, բայց խորհրդարանականների մեծամասնությունը դեռ պետք է առերեսվի փաստերին»:

Հիշեցնենք, որ ապրիլի 12-ին` Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստին ղարաբաղյան խնդրի վերաբերյալ քննարկումներ են տեղի ունեցել: Շատ եվրոպացի պատգամավորներ   (Ֆրանսիայից, Չեխիայից, Լեհաստանից, Կիպրոսից, այդ թվում նաեւ` լյուքսեմբուրգցի խորհրդարանական Ֆրանկ Էնգելը), երկար տարիների ընթացքում առաջին անգամ կոչ են արել ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը եւ պատժամիջոցներ կիրառել Բաքվի վարչակարգի նկատմամբ: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ