News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ՀՀԿ-ական պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող շաքարի գործարանում ամռանը տեղի ունեցած ողբերգական դեպքի առթիվ հարուցված քրգործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել գործարանի երկու աշխատակցի:

Ըստ մեղադրանքի՝ շաքարի գործարանի մեքենավար Գեւորգ Մխիթարյանը եւ սլաքավար Հովհաննես Խաչատրյանը հունիսի 2-ին ժ. 13-ի սահմաններում, իմացել են, որ ջերմաքարշին կցված երկու բեռնատար վագոններից մեկի վրա եղել են աշխատակիցներ Ա.Թումասյանը, Շ.Ղազարյանն և Մ. Բաղդասարյանը եւ կատարել են վագոնի հետագա բեռնման ստուգողական աշխատանքները: Մխիթարյանն ու Խաչատրյանը խախտել է տեխնիկական շահագործման կանոնների պահանջները, ինչի հետևանքով վագոնի բաց կափարիչը բախվել է բարձրության վրա գտնվող անգարի մետաղական եզրին, հարվածել վագոնի վրա գտնվող աշխատակիցներ Ա.Թումասյանին և Շ.Ղազարյանին, անզգուշությամբ առաջացրել է Ա.Թումասյանի մահը, իսկ Շ.Ղազարյանի առողջությանն անզգուշությամբ պատճառվել է առողջության կարճատև քայքայումով թեթև վնաս:

Գործարանի աշխատակիցներին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 241-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրանք ստորագրությամբ ազատ են արձակվել:

Գործով նախաքննությունն ավարտվել է եւ այն ուղարկվել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ախուրյանի շաքարի գործարանում հունիսի 2-ին տեղի է ունեցել արտակարգ դեպք. Ախորյանի շաքարի գործարանի տարածքում բարձրությունից ընկնելու հետեւնանքով մարդ մարդ է մահացել: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 13:15-ին Շ.Ղ.-ն եւ Ա.Թ.-ն գտնվել են բեռնատար գնացքի վագոնի վրա, շարժվել են  անգարի ուղղությամբ, բախվել անգարին, ընկել ներքեւ, ինչի հետեւանքով Շ.Ղ.-ն մարմնական վնասվածք է ստացել, իսկ Ա.Թ.-ն՝ մահացել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայում ձերբակալվել է 2 կասկածյալ՝ լիցեյները պայթեցնելու սպառնալիքների համար
2005 և 2007 թվականներին ծնված երկու եղբայրները հինգշաբթի ...
Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական...
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան
Այդ գործերն են՝ Արթուր Դանիելյանի գանգատը՝ Ալեն Սիմոնյանին ապօրինաբար քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ...
Ադրբեջանում Իրանի քաղաքացին լրտեսության մեղադրանքով է 12 տարվա ազատազրկման դատապարտվել
Պետական ​​անվտանգության ծառայության կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, որ Գաեդի Մոհամմադ Նաջաֆը լրտեսությամբ է զբաղվել Ադրբեջանի տարածքում...
Գեղարքունիքում հայրը կասկածվում է անչափահաս դստերը ծեծելու և սեռական հարաբերություն ունենալ փորձի մեջ
Մարտի 23-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում…
Կոլորադոյի նահանգում կործանվել է  AH-64E Apache ուղղաթիռը
Զորավարժությունների ժամանակ ամերիկյան հարվածային ուղղաթիռ է կործանվել...
Ամենաշատ