News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Monsanto ընկերությունը վստահեցնում է, որ ԳՄՕ սերմեր չի ներմուծում եւ մաքսատներում էլ ԳՄՕ սերմեր չեն հայտնաբերվել: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 12-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը՝ պատասխանելով NEWS.am-ի հարցին, թե նախարարությունը ճշտել է տարածված տեղեկությունները, թե այդ ամերիկյան ընկերությունը ԳՄՕ սերմեր է ներմուծում եւ արդյոք վտանգ կա, որ Հայաստան նման սննդամթերք կարող է ներմուծվել:

«Քանի համապատասխան օրենսդրություն չկա, վտանգ միշտ էլ կարող է լինել, որ հնարավոր է՝ ներմուծվեն: Այդ պատճառով հատուկ աշխատանքային հանձնաժողով ենք ստեղծել, որի կազմում կան համապատասխան գերատեսչությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Մենք կներկայացնենք համապատասխան միջոցառումների ցանկ եւ թե ինչ օրենսդրական նախաձեռնություններ են պետք»,- ասաց գյուղատնտեսության նախարարը:

Նշենք, որ ԳՄՕ սննդամթերքների հետ կապված օրենսդրական նախաձեռնություն 2013թ.-ին եղել է, սակայն այն շարունակություն չի ունեցել:

Հիշեցնենք, որ շուրջ մեկ ամիս առաջ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Ռաֆիկ Մանսուրը նշել է, որ Հայաստանի շուկա է մտնում «Monsanto» ընկերությունը, որը զբաղվում է ԳՄՕ սերմերի արտադրությամբ: Արդեն իսկ մտահոգություններ են հնչում, որ դա կարող է վտանգավոր լինել Հայաստանի բնակչության համար: Հայտնի երաժիշտ Սերժ Թանկյանը եւս կոչ է արել մարդկանց հեռու մնալ «Monsanto»-ի արտադրանքից:

ԱՄՆ դեսպանատունն այս խնդրի առնչությամբ NEWS.am-ի հարցմանն ի պատասխան հայտարարել է, որ «Մոնսանտո» ընկերության արտադրանքից եւ ծառայություններից օգտվել չօգտվելու որոշումը կայացվելու է ֆերմերների եւ ագրոբիզնեսների կողմից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոսկու գրավադրմամբ սպառողական վարկ ունեցողների պարտավորությունները ներելու որոշման արդյունքում կնքվել է 469 որոշում
Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության՝ շարունակվում է որոշման շահառու...
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 10-ին, կազմել է…
«Ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ է մտնում հուլիսի 1-ից
Տեսչական մարմինը հորդորում է ալկոհոլային խմիչքներ արտադրողներին իրենց...
Մհեր Գրիգորյանն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են Կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի…
Պապոյանը ԱՄՆ-ում կմասնակցի «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» խորագրով ծրագրին
Նախարարը և նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը մասնակցելու են...
«Վեոլիա Ջուր»-ը շարունակաբար հետաձգում է իր պարտավորությունների կատարումը ու նոր պահանջներ ներկայացնում. «Հետք»
Հայաստանի խմելու ջրի համակարգը վարձակալության տրամադրելիս` 2016թ․-ին, ջրի կորուստը գնահատվել էր...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ