ԱՄՆ մայրաքաղաքի իշխանությունները, որի բնակիչները տառապում են առնետների առատությունից, որոշել են կրծողների դեմ պայքարել չոր սառույցով: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով CBS հեռուստաալիքը:

Կրծողների դեմ պայքարի մայրաքաղաքային վարչության պետ Ջերարդ Բրաունի խոսքով՝ ածրաջրի երկօքսիդը կլրացնի թունավորման արդյունքը, որն օգտագործում է քաղաքի կոմունալ ծառայությունը:

Դեկտեմբերին Բրաունը քաղաքապետ Մյուրիել Բոուզերի հետ հետեւել է փորձի, որի ընթացքում մասնագետները չոր սառցի կտորները տեղադրել են առնետների բները: Երբ սառույցն աստիճանաբար գազի է վերածվել, արտազատված ածխաթթուն խեղդել է առնետներին: Հիմա քաղաքի բնակիչներին խորհուրդ են տալիս չոր սառույց ձեռք բերել եւ այն օգտագործել առնետների դեմ պայքարում: