News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունները պետական մակարդակով ահաբեկչության դրսեւորում էին: Այս մասին «Մեդիակենտրոնում» ընթացող քննարկման ժամանակ ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:

Նրա խոսքով՝ տեղի ունեցածի իրավաբանական գնահատականը չի համապատասխանում իրադարձությունների իրական բնույթին: «Ոչ թե զանգվածային անկարգություններ են եղել, այլ ժողովրդի նկատմամբ իշխանության զանգվածային բռնություն, իշխանության զավթում: Կան վկաների ցուցմունքներ այն մասին, որ բռնությունը կատարվել է իշխանության կողմից»,- հայտարարեց Արթուր Սաքունցը: Նա միաժամանակ ափսոսանքով արձանագրեց, որ այդ իրադարձությունների ընդդիմադիր որոշ մասնակիցներ այժմ հանդես են գալիս իշխանության կողմում: «Նրանք հենց դրա վրա էլ հույսը դրել էին: Սա, հավանաբար, «ստոկհոլմյան համախտանիշն» է»,- հավելեց Սաքունցը:

Ինչ վերաբերում է բուն գործին, ապա Արթուր Սաքունցը վստահ է, որ այն բացահայտված է, կան իշխանությունների մեղքը հաստատող բազմաթիվ վկայություններ եւ ցուցմունքներ: «Սակայն դատական մարմնի կողմից դեռեւս չի տրվել ճիշտ իրավական գնահատական, սպառնալիքի տակ է Հայաստանի պետականությունը»,- հայտարարեց Սաքունցը՝ հավելելով, որ առանց դրա ապստամբության փորձերը կրկնվեն: Իրավապաշտպանը նաեւ առաջարկեց վերականգնել փաստահավաք խմբի աշխատանքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ավինյանը ավագանու ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունների  հետ հարգանքի տուրք է մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին...
Քաղպաշտպանության համակարգի զարգացումը և կարողությունների հզորացումը ՆԳՆ գերակա ուղղություններից է. Վահե Ղազարյան
Ամեն տարի մարտի 1-ին աշխարհը համախմբվում է՝ նշելու Քաղաքացիական…
Ամենաշատ