News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Նաիրա Նահապետյանը շոու է համարում «Երկիր ծիրանի» խմբակցության այն նախագիծը, որով առաջարկվում է Սպարապետ Վազգեն Սարգսյանի անվան փողոցն անվանափոխել Վուդրո Վիլսոնի անվամբ։ Այս մասին Նահապետյանն ասել է NEWS.am–ի հետ զրույցում։

«Ես գնահատում եմ Վուդրո Վիլսոնի հայ ժողովրդի համար արած գործը, բայց անընդունելի եմ համարում, որ Սպարապետ Վազգեն Սարգսյանի անվան փողոցը անվանափոխվի Վիլսոնի անվամբ։ Երեւանում ունենք բազմաթիվ  փողոցներ, որոնք անվանակոչված չեն, կարող են առաջարկ բերել, քննարկենք։ Որ փողոցը որ չունի անվանում այդպես կոչենք, բայց ո՞նց կարելի է Վազգեն Սարգսյանի փողոցի անվանումը փոխել։ Սա ուղղակի շոու են սարքում։ Ես ակնկալում եմ, որ եւ Հանրապետականը, եւ «Ելք»–ը դեմ  կլինեն այս նախագծին»,–ասել է ՀՀԿ–ականը։

Ինչ վերաբերում է «Երկիր ծիրանի»–ի մյուս առաջարկին, որ Շահումյան հրապարակում տեղադրվի Մարտի 1–ի զոհերի հուշարձանը, Նահապետյանն ասել է, որ քանի դեռ Մարտի 1–ի գործը քննության փուլում է, վաղ է քննարկել հուշարձանի հարցը։  Նշենք, որ  ավագանու նիստը երկուշաբթի օրն է, այն, ամենայն հավանականությամբ, դարձյալ թեժ է լինելու։ Մասնավորապես այս նախագծի  դեմ ՀՀԿ–ից ավելի կոշտ է արտահայտվել ընդդիմադիր «Ելք» դաշինքը։

Տպել
Ամենաշատ