News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Շիրակի պետական համալսարանի վերջերս աշխատանքից ազատված դասախոս, քաղաքագետ  Գագիկ Համբարյանը շարունակում է սկանդալային բացահայտումներ անել: NEWS.am-ի հետ զրույցում նախկին դասախոսն ասաց, որ իրեն գործից ազատած ՇՊՀ ռեկտոր Սահակ Մինասյանը 150 հազար դրամով աշխատանքի է ընդունել 2-րդ կուրսի ուսանողի, ով մինչեւ աշխատանքի անցնելը հայտարարում էր, որ Սահակ Մինասյանի դեմ կոմպրոմատ ունի:

«Պատմության հեռակա բաժնի 2-րդ կուրսի ուսանող Արթուր Չարչօղլյանը սկզբից իբրեւ թե կանգնած էր մեր կողքին եւ բավական լավ բանսարկում էր ռեկտորից, այն աստիճանի, որ ինքը ասում էր, որ սարսափելի տեղեկություններ ունի Սահակ Մինասյանի անձնականից: Մասնավորապես այդ տղան պատմում էր, որ իր հայրը աշխատում է Գյումրիի մոթելներից մեկում եւ շատ լավ գիտի պարոն Մինասյանին, որպես այդ մոթելի այցելու եւ շատ զարմանալիորեն այդ ուսանողը ընդունվում է գործի որպես առաջատար մասնագետ եւ ստանում 150 հազար դրամ աշխատավարձ: Այսինքն այդ ուսանողը ստանում է այնքան աշխատավարձ, որքան ասիստենտը 1 դրույք աշխատավարձով եւ հարց է առաջանում, թե ինչ իրավունքով է Մինասյանը գործի ընդունում ուսանողին նման բարձր աշխատավարձով: Սրա բացատրությունը մեկն է` ուսանողը շանտաժել է Մինասյանին»,-ասաց Գագիկ Համբարյանը:

Գագիկ Համբարյանը հավելեց, որ իրենք անպայման դատարան են դիմելու իրեն եւ Հովհաննես Խորիկյանին աշխատանքից «ապօրինի ազատելու» համար:

Գագիկ Համբարյանը նաեւ պատմեց ՇՊՀ Էթիկայի հանձնաժողովի մասին` նշելով, որ այն «հակաէթիկական» է. «Էթիկայի հանձնաժողովի մեջ է մտել պրոռեկորներից մեկը,ո րը 5 տարվա անընդմեջ ստաժ չունի բուհում, բայց նշանակլվել էր դեկան, այնուհետեւ պրոռեկտոր, այսինքն ինքն ամբողջովին կախված է ռեկտորից: Էթիկայի հանձնաժողովի մեջ կա մեկը Լիզա Հակոբյան անունով, ով ընդամենը մի անի տարի առաջ բքրեական գործով էր անցոնւմ, քանի որ գնահատական էր նշանակել մեկին, որը Հայաստանում չէր գտնվում եւ նույն Արթուր Չարչօղլյան անունով ուսանող: Նման խայտառակ իրավիճակ է համալսարանում եւ այս ամենի հեղինակը Սահակ Մինասյան ռեկտորն է»:

Ավելի վաղ հաղորդել էինք, որ ՇՊՀ ռեկտոր Սահակ Մինասյանի հրամանով աշխատանքից ազատվել են դասախոսներ Գագիկ Համբարյանն ու Հովհաննես Խորիկյանը, որոնք ամիսներ շարունակ բարձրաձայնում էին ռեկտորի «ապօրինությունների» մասին:

«Ռեկտորը բեսպրեդել է». աշխատանքից ազատել են ՇՊՀ դասախոսներ Գագիկ Համբարյանին եւ Հովհաննես Խորիկյանին

Տպել
Ամենաշատ