News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանի համար հիմնարար հարցը ինքնիշխանության ամբողջական իրականացնումն ու արտաքին ազդեցությունից անկախությունն է։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը։

«Կարծում եմ, որ ժողովրդի համար կարեւոր է համաշխարհային հարթակում լայն հնարավորություններ ունենալ եւ կաշկանդված չլինել «պատմական կաղապարներով»։

ԱՄՆ տեսանկյունից որքան հզոր է ժողովրդավարությունը, այնքան մեծ հնարավորություններ կան ԱՄՆ–ի եւ այդ արժեքները կիսող մյուս երկրների հետ հաղորդակցվելու»,–հայտարարել է Բոլթոնը։     

Բոլթոնն անդրադարձել է նաեւ Հայաստանի հարեւաններին եւ հատկապես Իրանի հետ հարաբերություններին նշելով. «Կարծում եմ, որ ներկայիս հանգամանքներն ընդգծում են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ փոխադարձ համաձայնության հասնելու կարեւորությունը, քանի որ եթե դա տեղի ունենա, կբացվի հայ-ադրբեջանական սահմանը: Թուրքիայի հետ սահմանը, կարծում եմ, եւս կբացվի: Եվ կարծում եմ, որ Վրաստանի հետ սահմանը կարող է ավելի քիչ անհանգստություն առաջացնել այն առումով, թե ինչ ճնշում կգործադրեն նրանց նկատմամբ ռուսները:

Իրանի հետ սահմանը լուրջ խնդիր կլինի, որովհետեւ, ինչպես ես բացատրեցի վարչապետին, մենք ցանկանում ենք առավելագույն ճնշում գործադրել Իրանի նկատմամբ, քանի որ այն չի հրաժարվել միջուկային զենք ստեղծելու ջանքերից: Այն շարունակում է մնալ միջազգային ահաբեկչության կենտրոնական «բանկիրը»:

Մեզ մտահոգում են Իրանի բալիստիկ հրթիռային ծրագրերը եւ Սիրիայում, Իրաքում ու այլուր նրա ակտիվ ռազմական գործողությունները: Ակնհայտ է, որ մենք չենք ուզում վնաս հասցնել մեր բարեկամներին այս գործընթացում: Ուստի կարծում եմ, որ Հայաստանի եւ ԱՄՆ կառավարությունների միջեւ զրույցը շատ կարեւոր կլինի:

Սակայն, ինչպես ընդգծեցի վարչապետի հետ զրույցում, մենք մտադիր ենք ողջ ուժով կիրառել այս պատժամիջոցները: Սա Օբամայի վարչակազմը չէ: Մենք մտադիր ենք սեղմել Իրանի շուրջ օղակը, որովհետեւ կարծում ենք, որ Մերձավոր Արեւելքում եւ ողջ աշխարհով մեկ նրանց վարքագիծը չարամիտ է եւ պետք է փոխվի»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
NESA կենտրոնի ներկայացուցիչներն այցելել են Քննչական կոմիտե. վերապատրաստման պայմանավորվածություններ են ձեռք բերվել
ՀՀ քննչական կոմիտեում շարունակվում են Կոմիտեի տարածքային մարմինների…
Գրիգոր Էլիզբարյանն ԱՄՆ գործընկերներին է ներկայացրել զինվորական դատախազության գործունեությունը
Գլխավոր դատախազի տեղակալներն ընդունել են ԱՄՆ Միջազգային իրավական հետազոտությունների պաշտպանական ինստիտուտի ներկայացուցիչներին…
Քննարկվել են Քննչական կոմիտեի և ԱՄՆ ԹՊԻՀ գրասենյակի միջև համագործակցության ոլորտները
Արսեն Այվազյանը տիկին Կուրթին ողջունել է առաջին անգամ ՀՀ քննչական կոմիտեում և վստահություն հայտնել, որ նրա համակարգման ներքո Հայաստանում…
Պապոյանն ընդունել է ԱՄՆ դեսպանին. կարեւորել են 2024-ին «Ամերիկայի մրցունակության փոխանակում» ծրագիրը ՀՀ-ում անցկացնելը
Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև Առևտրի և ներդրումների հարցերով աշխատանքային...
Արդարադատության ոլորտում գործող և սպասվող թվային հարթակները փոխնախարարը ներկայացրել է ԱՄՆ ՄԶԳ պատվիրակությանը
Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա աշխատանքային քննարկումների…
ՀՀ ԿԸՀ անդամ Աննա Գրիգորյանը մասնակցել է ԱՄՆ Պետդեպարտամենտի միջազգային այցելուների առաջնորդական ծրագրին
ՀՀ ԿԸՀ անդամ Աննա Գրիգորյանը ԱՄՆ Պետդեպարտամենտի միջազգային...
Ամենաշատ