News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը նոյեմբերի 2-ին կհարապարակի Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Հարությունյանի պաշտպան Միհրան Պողոսյանը:

Նրա խոսքով՝ նախաքննական մարմինն իր պաշտպանյալին կալանավորվելու միջնորդության մեջ վկայակոչել է քննությունից թաքնվելու հիմքը:

Փաստաբանը նշեց, որ իրենք բազմաթիվ փաստական տվյալներ և ապացույցներ են ներկայացրել, որ կալանավորման հիմքերից որևէ մեկը՝ քննությունից թաքնվելը, խուսափելը, քննության նկատմամբ անօրինական ազդեցություն ունենալը, առկա չէ:

«Հոկտեմբերի 30-ին Վահագն Հարությունյանին, որպես վկա հարցաքննության հրավիրելու ծանուցում են ուղարկել, որի մասին Հարությունյանի որդին տեղեկացրել է հորը: Հոկտեմբերի 31-ի առավոտյան Հարությունյանն անձամբ է զանգահարել քննիչին և տեղեկացրել, որ չի կարող ներկայանալ հարցաքննության, քանի որ բուժման նպատակով գտնվում է Մոսկվայում և քննիչներին է փոխանցել իր կոորդինատները: Սակայն վարույթն իրականացնող մարմինը նրան, որպես մեղադրյալ, ներգրավելու որոշում է կայացրել, ու դեռ հոկտեմբերի 30-ին նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը ներկայացվել է դատարան», - ասաց Պողոսյանը՝ ընդգծելով, որ իր պաշտանյալը հենց սկզբից քննիչներին տեղեկացրել է իր գտնվելու վայրի մասին:

Փաստաբանի խոսքով՝  նախաքննական մարմինը չի կատարել իր դատավարական պարտականությունները և իր պաշտպանյալին չի տեղեկացրել, որ նա մեղադրյալի կարգավիճակում է:

Միհրան Պողոսյանը նաև նշեց, որ իր պաշտպանյալը Մոսկվայում երկրորդ անգամ պետք է ենթարկվի սրտի ստենտավորման և բուժում ստանալուց հետո կվերադառնա Հայաստան:

«Նա Հայաստանի տարածքը լքելու որևէ պատճառ չունի: Քննությունից թաքնվողը կզանգի՞ ՀՔԾ և կասի՞ Մոսկվայում իր բնակության վայրի հասցեն»,- ասաց նա։

Փաստաբանը նկատեց, որ Հարությունյանին մեղադրանք առաջադրելու հաջորդ օրը ՀՔԾ-ն հայտարարություններ է արել՝ ուղղորդելով հասարակության տրամադրությունները, ինչպես նաև ճնշում է գործադրել դատարանի վրա, թե իբր Վահագան Հարությունյանի ենթադրյալ գործողություներով Մարտի մեկի քրեկան գործը «ջարդվել» է:

Անդրադառնալով Վահագն Հարությունյանին առաջադրված մեղադրանքին, ըստ որի՝ Մարտի մեկի գործով նա կազմակերպել է ապացույցների կեղծումը, Պողոսյանը հայտնեց, որ այն որևէ առնչություն չունի 2008-ի մարտի մեկի 10 զոհերի մահվան հանգամանքների հետ: Իսկ ինչ վերաբերում է բանակի ներգրավվածության փաստը կեղծելուն, փաստաբանն ասաց, որ այդ հանգամանքը ևս չի քննարկվում:

«Եթե դատարանը վեր կանգնի հասարակական ճնշումներից, առաջին կուրսի ուսանողի համար էլ ակնհայտ է, որ առաջադրված մեղադրանքի վաղեմության ժամկետն անցած է»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ ըստ ՀՔԾ հաղորդագրության՝ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևանում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Վ. Հ.-ն, 2007-2011 թվականներին զբաղեցնելով ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի ավագ քննիչի պաշտոնը, իր վարույթում առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում կազմակերպել է քննչական խմբի կազմում ընդգրկված առանձին քննիչների հետ և ոստիկանության ծառայողների, այդ թվում` փորձագետ Ա. Հ.-ի օժանդակությամբ միասնական դիտավորությամբ ապացույցներ կեղծելը:

Նշենք, որ խոսքը Վահագն Հարությունյանի մասին է, որը այս տարվա հուլիսին ազատվել էր Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի, հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի պաշտոնից: Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ավինյանը ավագանու ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունների  հետ հարգանքի տուրք է մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին...
Քաղպաշտպանության համակարգի զարգացումը և կարողությունների հզորացումը ՆԳՆ գերակա ուղղություններից է. Վահե Ղազարյան
Ամեն տարի մարտի 1-ին աշխարհը համախմբվում է՝ նշելու Քաղաքացիական…
Ամենաշատ