News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Անասնաբուծության վիճակի մասին վերջերս հրապարակված պաշտոնական տվյալները կարելի է մեկ բառով բնորոշել՝ ավերածություն: Միայն վերջին երկու տարում (2017-2018 թվականներին) երկրում խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը կրճատվել է 83,9 հազար գլխով (կամ 12,8 տոկոսով): Դրա կեսը բաժին է հասել տավարին՝ անկումը կազմել է 42,0 հազար գլուխ (կամ 14,2 տոկոս): Ստացվում է, որ աճի փոխարեն, այս ժամանակահատվածում խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը կրճատվել է ավելի քան մեկ տասներորդ մասով: Նշենք, որ մինչ այս էլ հայրենական անասնաբուծության վիճակը մնում էր լավագույնը ցանկալ:

Գլխավոր պատճառներից մեկը կենդանի խոշոր եղջերավոր անասունների արտահանումն է: Դուրս տանելու աշխարհագրությունը սկզբում սահմանափակվում էր հիմնականում Վրաստանով, եւ համեմատաբար փոքր քանակությամբ: Այնուհետեւ սպառման ընդարձակ շուկա «բացվեց» Իրաքում: Արդյունքում արտահանումը սկսեց հաշվարկվել խոշոր եղջերավոր անասունների հազարավոր գլխաքանակով:

Ռեկորդային դարձավ 2017 թվականը, երբ Հայաստանից դուրս բերվեց 13,5 հազար կենդանի խոշոր եղջերավոր անասուն: Ուղիղ մեկ տարի առաջ հրապարակվել էր «Հայաստան. Անասնաբուծության մեջ աստիճանաբար մոտենում ենք ծայրահեղ կետի՞ն» հոդվածը, որում նշվում էր, որ հայրենական անասնաբուծության «ավանդական» խնդիրներին (կենդանիների հիվանդություններ, թանկ անասնակեր եւ այլն) հավելվում է նաեւ կենդանի անասունի արտահանումը:

Անցյալ տարվա II կիսամյակից (մեր մաքսայինը հաշվետվությունները հրապարակում է միայն կիսամյակը մեկ) կենդանի խոշոր եղջերավոր անասունների արտահանումը կտրուկ նվազեց: Սակայն արդեն լուրջ վնաս էր հասցվել, եւ փաստացի անվերահսկելի արտահանման հետեւանքները դեռեւս երկար կզգացվեն: Չէ՞ որ անասնապահությունը, ի տարբերություն արդյունաբերական արտադրության, որոշակի իներցիոնություն ունի:

Այնպես որ, հաշվի առնելով տավարի գլխաքանակի զգալի անկումը, առաջիկա տարիներին մեծ հարցական է խոշոր եղջերավոր անասունների քանակի վերականգնումը: Քանի որ անասնաբուծության մեջ նշված թերությունները մինչեւ հիմա չեն վերացվել:  

Այսօր կենդանի խոշոր եղջերավոր անասունի մեկ միավորի մաքսային գինը կազմում է 400 դոլար (կամ 200 հազար դրամից քիչ): Մեր իրականության համար մեծ գումար չէ: Դրանից բացի անասնաբույծը ստացել է այս գումարի միայն մի մասը: Ըստ տեղեկությունների՝ հիմականում տավար է արտահանվել: Իսկ ինչո՞ւ է ֆերմերը վաճառել իր միակ կովը, որը նրա ընտանիքին ապահովել է կաթով, ծնել է, հետագայում ինքը գնալով իրացման:

Պատճառը ծամծմված է եւ հատուկ մեր ֆերմերներից շատերին՝ փողի քրոնիկական անբավարարություն: Ֆերմերային տնտեսության եկամուտը փոքր է՝ գումարած այն, որ շատերը ժամանակին առեւտրային բանկերից վարկ են վերցրել եւ ի վիճակի չեն այն մարել: Դե իսկ կենդանի անասունի օպերատիվ իրացման հնարավորությունը անասնաբույծին ազատում է միսն ինքնուրույն վաճառելու ծանր գործից: 

Ի տարբերություն խոզի մսի, տավարի մսի առումով մսի շուկայում ներմուծման դերն աննշան է: Ներմուծվող միսը (այդ թվում՝ գոմշամիսը) հիմնականում օգտագործվում է մսամթերքի արտադրության մեջ: Վերջին 2 տարում տավարի մսի ներմուծման տեսակարար կշիռը դրա ընդհանուր պաշարների մեջ աճել է 3,5 տոկոսային կետով եւ հասել արդեն 8,5 տոկոսի:

Բայց մանրածախ առեւտրում գործնականում ներկայացված է միայն տեղական արտադրության արտադրանքը: Այս պատճառով խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակի կրճատումը բացասաբար է անդրադարձել գների վրա: Տավարի մսի տարեկան միջին մանրածախ գինը անցյալ տարի, նախորդի համեմատությամբ, 20 տոկոս աճ է գրանցել: Սա ըստ պաշտոնական տվյալների, որոնց մեր քաղաքացիներից շատերը կասկածում են:

Ի դեպ, տավարի մսի թանկացումը անասնաբույծներին տնային անասունի իրացման լրացուցիչ «խթան» է տալիս: Հաճախ այսրոպեական շահույթի համար ֆերմերները հրաժարվում են հետագայում անասնաբուծությամբ զբաղվելուց՝ դրանով ազատվելով հավերժական խնդիրներից:

Երկրում վերջին քառորդ դարում մեծ թվով պետական ծրագրեր են մշակել գյուղատնտեսության, այդ թվում՝ անասնաբուծության ոլորտում: Ֆերմերներն իրենք կասեն, թե դրանք որքանով են արդյունավետ եղել, որոնք մինչ օրս պետական աջակցություն են պահանջում:

Հաշվի առնելով Հայաստանում ոլորտի առանձնահատկությունը՝ խնդիրների լուծման ճանապարհներից մեկը կարող է լինել ֆերմերների կոոպերացիան: Այդպիսի ծրագիր կա, սակայն մի շարք պատճառներով (ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ) դեռեւս լայն տարածում չի գտել:  

Սմբատ Գրիգորյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 18-ին, կազմել է...
Գագարինի արտադրական բազան կվաճառվի աճուրդով՝ գնի 80 տոկոսով. Նախկինում 4 անգամ փորձել են վաճառել՝ չի հաջողվել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում պետական գույքը...
«Բեկոն պրոդուկտ» ընկերությունն ընդլայնվում է. նոր գործարան է կառուցում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում գերակա ոլորտում...
Մի՛ կատարեք ապրանքների անօրինական տեղափոխում, գործե՛ք օրենքի դաշտում, վճարե՛ք հարկերը. ՊԵԿ-ի տեսահոլովակը
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է տեսահոլովակ՝ օրինական...
Հայաստանում կգործի Էլեկտրոնային ապրանքատրանսպորտային բեռնագիրը. Այն դյուրացնում է բեռնափոխադրման գործընթացը
Միաժամանակ միջազգային բեռնափոխադրումների թվայնացումը նոր որակ է հաղորդում տրանսպորտային ծառայությունների մատուցման ոլորտին...
Եվրահանձնաժողովը 15 մլն եվրոյի աջակցություն կհատկացնի ՀՀ-ին. նախատեսվում է եւս 15 մլն եվրոյի նոր համաձայնագիր
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ին հավանություն տվեց Հայաստանի եւ...
Ամենաշատ