News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Թուրքիայի  քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը հայտարարություն է տարածել Ստամբուլի քաղաքապետի ընտրություններին թեկնածուներին աջակցելու հետ կապված։

Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության խորհրդարանական խմբակցության փոխնախագահ Սարուհան Օրուչը հայտարարել է, թե իրենց կուսակցությունում կա հստակ կարգ, որը որեւէ թեկնածուին աջակցելու համար պետք է լինի ընդհանուր կոնսեսուս։  «Այս պահին այդ հարցով քննարկումները կուսակցության ներսում շարունակվում են, վերջնական որոշում դեռ չի կայացվել թե որ թեկնածուին են աջակցելու Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում»,–ասել է Սարուհան Օրուչը։

Նշենք, որ թուրքական իշխանությունների ճնշման ներքո Թուրքիայի ԿԸՀ–ն անվավեր համարեց Ստամբուլի քաղաքապետի ընտրությունները եւ նոր ընտրություններ նշանակվեցին հունիսի 23–ին։

Տպել
Ամենաշատ