News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բանգլադեշում առաջին անգամ կատարել են մարմնավաճառուհու մահմեդական հուղարկավորություն՝ դրանով իսկ խախտելով վաղեմի տաբուն, հայտնում է BBC-ն։

Խամիդա Բեգումը, որ աշխատում էր Դաուլատդիա գյուղում գտնվող աշխարհի խոշորագույն հասարակաց տներից մեկում, անցյալ շաբաթ 65 տարեկան հասակում մահացել էր հիվանդությունից։ Մի քանի մարդ հավաքվել է նրա գերեզմանի մոտ, որպեսզի վկայի պատմական պահի մասին։

Սեքս-բիզնեսն օրինական է համարվում Բանգլադեշում, սակայն իսլամական առաջնորդները նախկինում հրաժարվում էին կատարել գիշերային թիթեռնիկների հուղարկավորության ծեսերը։

Սակայն սեքս-աշխատակիցների կոալիցիան չի կարողացել համոզել տեղի ոստիկանությանը խոսել հոգեւոր առաջնորդների հետ, որոնք պատմականորեն այդ աշխատանքը «անբարո» են համարում, որպեսզի պաշտոնապես հուղարկավորեն նրան։

«Իմամը սկզբում դժվարությամբ էր աղոթքներ կարդում։ Սակայն մենք հարցրեցինք նրան, թե արգելում է արդյոք իսլամը որեւէ մեկին մասնակցել մարմնավաճառուհու ջանազին (հուղարկավորության աղոթքներ)։ Նա պատասխան չուներ»,- AFP-ին պատմել է տեղի ոստիկանության պետ, բանակցությունները համակարգող Աշիգուր Ռահմանը։

Բեգումի գերեզմանի մոտ գտնվողների շարքում եղել են նրա որդի Մուկուլ Սեյխը եւ նրա 35-ամյա դուստր Լակշմին, որը նույնպես աշխատում է նույն հասարակաց տանը։ «Մորս հետ վարվեցին ինչպես մարդու հետ։ Ես հուսով եմ, որ այժմ յուրաքանչյուր կին, ով աշխատում է այստեղ, այդ թվում եւ ես, ջանազա կստանա այնպես, ինչպես իմ մայրը»,- ասել է Լակշմին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ