News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Սոցիալական արդարության համաշխարհային օրը (World Day of Social Justice), սկսած 2009-ից, նշվում է ամեն տարի։ ՄԱԿ ԳԱ այս տոնը հռչակել է 2007թ․ նոյեմբերի 26-ի № A/RES/62/10 հատուկ բանաձեւով։ Նոր ամսաթվի՝ փետրվարի 20-ի համար նախապայման է դարձել բարձր մակարդակով համաշխարհային հանդիպումը, որն անցկացվել է Կոպենհագենում 1995թ․ մարտին, եւ որտեղ հռչակվել են ժամանակակից հասարակության սոցիալական զարգացման խնդիրները, հայտնում է Calend-ը։

Միացյալ ազգերի կազմակերպության անդամ-պետությունները փետրվարի 20-ը նվիրում են ազգային մակարդակով միջոցառումների անցկացմանը, որոնք նպաստում են սոցիալական արդարության ամրապնդմանը եւ ամեն տարի նոր թեմա ունեն։

Կազմակերպիչների մտահղացմամբ՝ միջազգային օրը պետք է նպաստի աղքատության վերացմանը, մարդկանց լիարժեք զբաղվածությամբ եւ արժանապատիվ աշխատանքով ապահովմանը, տղամարդկանց ու կանանց հավասարության ձեռքբերմանը, ինչպես նաեւ սոցիալական բարեկեցության եւ սոցիալական արդարության կայացմանը բոլորի համար։

Սոցիալական արդարությունը խաղաղ ու բարեկեցիկ համակեցության հիմնարար սկզբունք է  ինչպես առանձին երկրներում, այնպես էլ տարբեր երկրների միջեւ։ ՄԱԿ-ը սոցիալական արդարության ձգտումը համարում է իր գլխավոր առաքելություններից մեկը։ Կազմակերպությունը սատարում է արդարության սկզբունքները՝ հեռացնելով այն արգելքները, որ կանգնում են մարդկանց առջեւ կապված նրանց սեռի, տարիքի, ռասայի, էթնիկ կամ կրոնական պատկանելության, մշակույթի կամ հաշմանդամության հետ։

Այս ուղղությամբ աշխատող փաստաթղթերից մեկը Արդար գլոբալիզացիայի նպատակով սոցիալական արդարության հռչակագիրն է։ Այնտեղ շեշտը դրվում է զբաղվածության, սոցիալական երկխոսության եւ հիմնարար սկզբունքների ու աշխատավայրում իրավունքների ապահովման միջոցով բոլորի համար արդար արդյունքների ձեռքբերման երաշխիքների վրա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Երկու միլիոն պաղեստինցի մահ ու ավերածություն է տեսել, զրկվել մարդասիրական օգնությունից...
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Քվեարկությունը նշանակված է 17.00-ին...
ԶԼՄ. Աբասը մերժել է ՄԱԿ-ին երկրի անդամակցության վերաբերյալ քվեարկությունը հետաձգելու ԱՄՆ խնդրանքը
Միևնույն ժամանակ, ակնկալվում է, որ ԱՄՆ-ն վետո կդնի բանաձևի վրա, եթե ջանքերը հաջողությամբ չպսակվեն
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ աշխարհը չի կարող իրեն թույլ տալ նոր պատերազմ
Ես խորապես անհանգստացած եմ տարածաշրջանում կործանարար էսկալացիայի...
Իրանը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը և վտանգ է ներկայացնում խաղաղության և անվտանգության համար. Իսրայել
Անտոնիո Գուտերեշ, Իրանը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը և իրեն դրսևորել որպես սպառնալիք միջազգային...
Կոնգոյում զինյալները հարձակվել են ֆերմերների վրա և գնդակահարել առնվազն 10 խաղաղ բնակիչների
Հարձակվողները կրակ են բացել Բենիից դուրս գտնվող Մուլեկերա կոմունայի դաշտերում աշխատող մարդկանց վրա...
Ամենաշատ