News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 27
USD
483.91
EUR
533.66
RUB
6.83
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ կանայք, ի տարբերություն տղամարդկանց, ծխելուց հրաժարվում են ոչ հաճախ: Եվ սա այն դեպքում, որ այսօրվա դրությամբ առաջարկվում են փոխարինիչներ, որոնք թույլ են տալիս ազատվել այդ սովորությունից, եւ ընդհանրապես տարածված է առողջ կենսակերպը: Ամերիկացի գիտնականների հետազոտության արդյունքների համաձայն՝ գեղեցիկ սեռի ներկայացուցիչների շրջանում այլ կերպ է ձեւավորում կախվածությունը, փոխանցում է Planet- today-ը:

Օրինակ՝ նիկոտինի փոխարինիչի վրա հիմնված թերապիան հոյակապ որոշում է: Այն ներառում է սպեղանիներ, ինհալյատորներ եւ մաստակներ: Պրակտիկան ցույց է տալիս, որ այս միջոցները կանանց վրա այնքան էլ արդյունավետ ազդեցություն չունեն:

Հարավային Կարոլինայի Բժշկական համալսարանի ամերիկացի գիտնականները փորձ են անցկացրել եւ պարզել, որ կանացի օրգանիզմի նիկոտինից կախվածության վրա ազդում է հոգեզգայական գործոնը, այլ ոչ թե նիկոտինի նոր չափաքանակ ստանալու ցանկությունը:

Քանի որ կանայք ավելի շատ են ենթակա սթրեսի, նրանց մոտ ավելի հաճախ է առաջանում ծխելու ցանկությունը:

Հետազոտության հեղինակները ծխելուց հրաժարվել ցանկացողներին խորհուրդ են տվել ավելի շատ շփվել հոգեբանի հետ, զբաղվել մեդիտացիայով եւ կենսական դժվարություններին ավելի հեշտ արձագանքել, քանի որ սթրեսային իրավիճակները խորացնում են կախվածությունը: Ուստի մինչեւ դրանք չվերացվեն, չի հաջողվի ընդմիշտ ազատվել ծխելու սովորությունից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ