News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Սոմալիի իշխանությունները դատապարտել են 3 եւ 4 տարեկան երկու աղջիկների առեւանգման եւ բռնաբարության փաստը, հաղորդում է BBC News-ը։

Դաժան բռնության փոքրիկ զոհերը միմյանց զարմուհիներ են։ Ծնողները պատմել են, որ հանցագործությունը կատարվել է, երբ երեխաները վերադառնում էին տուն երկրի մայրաքաղաք Մոգադիշուի մերձակայքում Աֆգոյե քաղաքի դպրոցից։

Նրանց բռնել եւ բռնաբարել են ինչ-որ տղամարդիկ։

Իսկ ծնողներն ամբողջ օրը որոնում էին աղջիկներին եւ հայտնաբերել էին նրանց միայն հաջորդ օրը։

Հիվանդանոցում հայտարարել են, որ բռնաբարության հետեւանքով աղջիկները ստացել են վնասվածքներ, որոնց հետեւանքով ունեն վիրաբուժական միջամտության կարիք։

BBC աֆրիկյան ծառայության խմբագիր Ուիլ Ռոսը հայտարարել է, որ փաստը, որ բռնաբարության են ենթարկվել այդքան մանկահասակ աղջիկներ, շոկ է առաջացրել երկրի բնակիչների շրջանում, որտեղ ավելի հաճախակի են դառնում սեռական բռնության դեպքերը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ