News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

20-ամյա սիրահարված ամերիկացին փորձել է Գերմանիայում հայտնվել որպես մաքրող՝ ընկերուհուն հանդիպելու համար:

Երիտասարդը մայիսի 10-ին Վաշինգտոնից օդանավով ուղեւորվել է Ֆրանկֆուրտի օդանավակայան՝ Գերմանիայից ընկերուհուն հանդիպելու համար, հայտնել է ԱՄՆ Դաշնային ոստիկանությունը:

Չնայած համավարակի ժամանակ ավիաընկերությունները որոշ թռիչքներ կատարում էին Միացյալ Նահանգների եւ Գերմանիայի միջեւ, ըստ ուղեւորությունների գործող սահմանափակումների՝ ամերիկացի քաղաքացիների մեծ մասին արգելված է երկրից հեռանալ:

Ժամանելուն պես երիտասարդ Ռոմեոն հագել է դեղին նեոնային բաճկոնակ եւ վերցրել աղբի երկու սեւ պարկ՝ փորձելով մաքրողի քողի ներքո ճողոպրել օդանավակայանի հսկիչ անցակետի մոտից: Վերջնարդյունքում ծրագիրը ձախողվել է, երբ «աչալուրջ աշխատակիցը» ոստիկանությանը նախազգուշացրել է, որ ուշադրություն դարձնի տղամարդու վրա, որը գերմաներեն չի հասկանում:

Ոստիկանությունում նա խոստովանել է, որ համարձակվել է այս քայլին դիմել՝ ընկերուհուն տեսնելու օրինական հնարավորություն չունենալով: Նա հրաժարվել է հայտնել ընկերուհու անունը, որովհետեւ «ցանկացել է պաշտպանել նրան», հայտնում է ABC News-ը:

Ոստիկանների խոսքով՝ «կարոտից տուժած» երիտասարդը վտարվել է ԱՄՆ այն բանից հետո, երբ Գերմանիայի իշխանությունները քննությունն ավարտել են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ