News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգների առաջին տիկին Մելանիա Թրամփի փայտե արձանը, որը տեղադրվել էր նրա հայրենիքում՝ Սլովենիայի Սեւնիցա քաղաքում, ԱՄՆ-ի Անկախության օրը հրդեհվել է, ինչի արդյունքում արձանը ստիպված էին ապամոնտաժել, հայտարարել է քանդակի հեղինակ, գերմանա-ամերիկացի նկարիչ Բրեդ Դաունին, գրում է The Guardian-ը։

Ըստ նրա՝ քանդակը փայտածուխի էր վերածվել եւ այն ստիպված էին հեռացնել։ Ոստիկանությունը միջադեպի մասին նրան հայտնել էր հուլիսի 5-ին։

«Ես ուզում եմ իմանալ՝ ինչու են նրանք դա արել»,- հայտարարել է Դոունին, ով հույս ուներ, որ քանդակը խթան կհանդիսանա Միացյալ Նահանգների քաղաքական իրավիճակի շուրջ երկխոսության համար՝ շեշտելով այն փաստը, որ Մելանիան ամուսնացել է ԱՄՆ նախագահի հետ միգրանտի կարգավիճակում, մինչդեռ ինքը՝ ԱՄՆ նախագահը, խոստացել է կրճատել միգրացիայի մակարդակը երկրում։

Քանդակի հեղինակը հայտարարել է, որ միջադեպի հետ կապված հաղորդում է ներկայացրել ոստիկանություն եւ կցանկանար հարցազրույց վերցնել մեղավորից ցուցահանդեսի համար, որը նա պատրաստվում է անցկացնել Սլովենիայում սեպտեմբերին։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ