News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Այսօր ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատնից բոլորիս զանգել են և ասել, որ 2-3 օր հետո կգնանք, իրենք Վրաստանի կողմի հետ համաձայնություն ունեն։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց հուլիսի 30-ից Բագրատաշենի անցակետում գտնվող Արթուր Այնազյանը։

«Ովքեր ՀՀ քաղաքացի են, պետք է կորոնավիրուսի թեստ հանձնեն, այնպես որ 72 ժամը չլրանա, որ այդ թեստերի պատասխանը ձեռքին գնան Ռուսաստան։ Եթե թեստի պատասխանը դրական լինի՝ չեն գնա։ Իսկ ՌԴ քաղաքացիները Ռուսաստանում են թեստ հանձնելու»,- ասաց Արթուր Այնազյանը։

Հիշեցնենք, որ համավարակով պայմանավորված՝ ռուսաստանաբնակ մեր հայրենակիցները չեն կարողանում հատել սահմանը։ ՌԴ դեսպանատան դիմաց ակցիաներն անարձագանք մնացին և նրանք ստիպված  ծայրահեղ քայլի դիմեցին՝ հուլիսի 30-ին մեկնեցին  Բագրատաշեն, որպեսզի իրենց խնդրին ուշադրություն դարձնեն և հնարավոր լինի իրենց տեղափոխել Ռուսաստան։ 

Ավելի վաղ  Արթուր Այնազյանը  NEWS.am-ի հետ զրույցում ասել էր, որ վերջապես դեսպանատնից արձագանքել են իրենց, տվյալներ վերցրել, որպեսզի Վրաստանի հետ համաձայնություն ձեռք բերեն և հնարավոր լինի նրանց տեղափոխումը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ