Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Թերթն անդրադառնում է հայաստանի անկախության տարիներին տեղի ունեցած սեփականաշնորհման գործընթացին՝ արձանագրելով, որ մինչեւ 1997թ. ապապետականացվել է 4917 օբյեկտ կամ շուրջ 230-ով ավել, քան 1997-2007թ.թ.: Սեփականաշնորհման, այսպես ասած, առաջին փուլում անվանական արժեքից մի քանի անգամ ցածր շուկայական գին ունեցող վաուչերներով իրացվեց պետական ունեցվածքի շուրջ 60 տոկոսը:

Ռոբերտ Քոչարյանի նախագահության երկու շրջանում Հայաստանում մասնավորեցվել է շուրջ 4590 օբյեկտ, որի արդյունքում ընդհանուր առմամբ պետությունը ստացել է ավելի քան 122 մլրդ դրամ եւ 108 մլն դոլար: Այնինչ մինչեւ 1997թ. մասնավորեցումից մուտքերը կազմեցին ընդամենը 40,2 մլրդ դրամ, այն էլ վաուչերներով, որոնց անվանական արժեքը 3-4 անգամ զիջում էր շուկայականին: Եթե հաշվի առնենք այդ փաստը, ապա, այսպես ասած, մասնավորեցման առաջին փուլում պետական ունեցվածքի իրացումից ստացված մուտքերը գրեթե 10-12 անգամ պակաս էին երկրորդից:

Սեփականաշնորհման երկրորդ փուլի ժամանակ ապահովված նման բարձր եկամտաբերությունը պայմանավորվեց մասնավորեցման հայեցակարգում կատարված փոփոխությամբ: Եթե մինչ այդ պետական գույքը օտարվում էր սեփականաշնորհման սերտիֆիկատներով, առանց որեւէ պայմանի, ապա երկրորդ նախագահի ուղղակի միջամտությամբ 1998թ. վերանայվեց այդ մոտեցումը: Դադարեցվեց, այսպես կոչված, անհեռանկար վաուչերային սեփականաշնորհումը, երբ մի քանի սերտիֆիկատով եւ առանց որեւէ պայմանի հաջողվում էր ձեռք բերել պետական հսկայական ունեցվածք:

Հաշվի առնելով այս ամենը` Ռ.Քոչարյանի նախագահության առաջին տարում փոխվեց սեփականաշնորհման հայեցակարգը: Ոչ միայն դադարեցվեց վաուչերային սեփականաշնորհումը, որը ոչնչով չարդարացրեց իրեն, այլեւ պետական գույքը սկսվեց մասնավորեցվել ներդրումային փաթեթի հետ միասին: Դրանով սեփականատերերը ստանձնում էին նաեւ պարտավորություններ՝ թե ընկերությունները գործարկելու, եւ թե աշխատատեղեր ապահովելու վերաբերյալ: Այս մոտեցումը հնարավորություն տվեց վերաշահագործել տարիներ շարունակ անգործության մատնված բազմաթիվ ձեռնարկություններ, արձանագրում է թերթը:

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ