Նավթի գինը բարձրացել է՝ հասնելով մայիսի կեսից ի վեր ամենաբարձր մակարդակին, մատակարարումների խափանումների մտավախությունների պատճառով, որոնք պայմանավորված են Մերձավոր Արևելքի կարևոր ծովային ուղիների վրա հարձակումներով, հայտնել է Bild-ը։ Այսօր Brent նավթի գինը բարձրացել է մինչև 108,68 դոլար մեկ բարելի համար, իսկ WTI-ինը՝ մինչև 103,45 դոլար։ Շաբաթվա ընթացքում երկու տեսակներն էլ թանկացել են գրեթե 13 տոկոսով։

Աճը կապված է Կարմիր ծովում և Հորմուզի նեղուցում իրավիճակի վատթարացման հետ։ Նախօրեին Իրանի կողմից աջակցվող հութիները վերահսկողության տակ են վերցրել Եմենի Մոհա նավահանգիստը, իսկ Հորմուզի նեղուցում լցանավերի վրա հարձակումների թիվն աճել է։

Շուկայի վրա լրացուցիչ ճնշում է գործադրում նաև ԱՄՆ-ի և Իրանի միջև էսկալացիան։ Նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է հարված հասցնել Իրանի լեռնային օբյեկտին, որը գտնվում է Նաթանզի խիստ վնասված միջուկային համալիրի մոտ։

Գների աճն արդեն անդրադառնում է ամերիկացի սպառողների վրա. ԱՄՆ-ում դիզելի միջին արժեքն առաջին անգամ գերազանցել է 6 դոլարը մեկ գալոնի համար։ Միևնույն ժամանակ, ՕՊԵԿ-ը նվազեցրել է 2026 թվականին նավթի համաշխարհային պահանջարկի աճի կանխատեսումը։