Մյասնիկյան պողոտայի վերակառուցման ու ասֆալտապատման շինարարական աշխատանքներն իրականացնելու նպատակով, հունիսի 29-ին, առավոտյան ժամը 7:00-ից մինչեւ հուլիսի 1-ի ժամը 18:00-ը ժամանակավորապես կդադարեցվի երթեւեկությունը Մյասնիկյան պողոտայի` Աճառյան փողոցի ուղեանցից մինչեւ Հերացի փողոց իջնող հատվածում:
Որպես այլընտրանքային ավտոճանապարհ՝ վարորդներին առաջարկվում է Նոր Նորք վարչական շրջանից դեպի փոքր կենտրոն երթեւեկել Դավիթ Բեկի փողոցով կամ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանով եւ Ազատության պողոտայով:
Քաղաքապետարանը պատճառած ժամանակավոր անհարմարությունների համար հայցում է երեւանցիների ներողամտությունը։



























