Հունիսի 29-ին, Անհայտ կորած ազատամարտիկի հիշատակի օրվա կապակցությամբ, մի շարք միջոցառումներ կկազմակերպվեն:
ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ տեղի կունենան հետեւյալ միջոցառումները.
ժամը 10.00-ին – ՀՀ ՊՆ եւ ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի, ՊՆ առընթեր հասարակական խորհրդի, Գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող կառավարական հանձնաժողովի անդամների, Արցախյան պատերազմի վետերանների եւ ՀԿ-ների ներկայացուցիչների այցելություն «Եռաբլուր» զինվորական պանթեոն, պսակադրության արարողություն,
ժամը 11.00-ին – Հուշ-ցերեկույթ Երեւանի Կամերային երաժշտության տան դահլիճում:



























