Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երեւան քաղաքում երթեւեկության վերահսկողության եւ իրավախախտումների արձանագրման տեսախցիկների եւ արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Մասնավորապես. 2012 թվականի հուլիսի 2-ից գործարկվելու են նաեւ Արմավիրի մարզի Թաիրով համայնքի Երեւանյան փողոցում (Երեւան-Արմավիր ճանապարհ) նոր տեղադրված երթեւեկության արագության վերահսկողության արագաչափ սարքերը:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթեւեկության կանոնները:



























