Քաղաքացի Սոնիկ Մաղաքյանը, ինչպես նաեւ մի շարք այլ քաղաքացիներ բողոք են ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարություն «Կենտրոն» նոտարական տարածքի նոտար Ալվարդ Մելքոնյանի գործողությունների դեմ՝ կապված ՀՀ քաղաք Երեւան Արամի փողոց 72-80 հասցեում գտնվող նորակառույց շենքի բնակարանների նախնական առուվաճառքի պայմանագրերի կնքման (վավերացման) հետ:

Արդարադատության նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ քաղաքացիների բողոքների հիման վրա իրականացված ուսումնասիրության արդյունքում ՀՀ արդարադատության նախարարի 01.06.2012թ. թիվ 87-Ա հրամանով կարգապահական վարույթ է հարուցվել «Կենտրոն» նոտարական տարածքի նոտար Ալվարդ Մելքոնյանի նկատմամբ:

Վարույթի արդյունքում, առաջնորդվելով «Նոտարիատի մասին» ՀՀ օրեն­քի 25 հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 26 հոդվածի 2-րդ մասի եւ 17 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի պահանջներով, ՀՀ արդարա դատության նախարարի 29.06.2012թ. թիվ 116-Ա հրամանով «Կենտրոն» նոտարական տարածքի նոտար Ալվարդ Մելքոնյանի նկատմամբ, որպես կագապահական տույժ, կիրառվել է գործունեության կասեցում՝ 2012թ. հունիս 30-ից մինչեւ դեկտեմբերի 28-ը ներառյալ: