Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից բուժաշխատողների մասնագիտական տոնի կապացությամբ քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատությունների մի շարք աշխատակիցներ որակյալ բուժծառայությունների մատուցման, աշխատանքին բարեխիղճ եւ անմնացորդ նվիրումի համար պարգեւատրվել են պատվոգրերով եւ շնորհակալագրերով:
Փոխանցելով Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորանքներն ու բարեմաղթանքները մասնագիտական տոնի կապակցությամբ` քաղաքապետի տեղակալ Վանո Վարդանյանը նշել է, որ առողջապահության համակարգում կատարվող փոփոխությունները դրականորեն են ազդում բնակչության սպասարկման որակին եւ հիմք են հանդիսանում մասնագիտական նոր ձեռքբերումների համար:
Շնորհակալություն հայտնելով ուշադրության եւ աշխատանքի գնահատման համար` բուժաշխատողներն իրենց հերթին նշել են, որ, հավատարիմ մնալով Հիպոկրատի երդմանը, շարունակելու են բարեխղճորեն կատարել իրենց առաքելությունը հանուն մարդկանց առողջության պահպանման:
Պատվոգրեր ու շնորհակալագրեր են հանձնվել նաեւ ՀՀ առողջապահության նախարարության կողմից:



























