Դատախազության օրվա առթիվ ՀՀ վարչապետը երեկ պարգեւներ է շնորհել դատախազության կարկառուն ներկայացուցիչներին: Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը:
«Նրա հրամանով պարգեւատրվել են ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ Արմեն Եսայանը, ընդհանուր բնույթի հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Հակոբ Մարտիրոսյանը, կոռուպցիայի եւ կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության դատախազ Լիլիթ Թադեւոսյանը, Գեղարքունիքի մարզի դատախազության ավագ դատախազ Էդուարդ Հարությունյանը: Նշենք, որ Լիլիթ Թադեւոսյանը 7-ի գործով դատախազն էր, նաեւ նախկին զինդատախազ Գագիկ Զհանգիրյանի վերաբերյալ գործով դատախազն է եղել: Թադեւոսյանը դատախազ Զելիմ Թադեւոսյանի դուստրն է, Ջհանգիրյանին դատարանի դահլիճում մեղադրանք ներկայացնելուց հետո սկսել էր հոնգուր-հոնգուր լաց լինել, հավանաբար վստահ լինելով, որ մեղադրանքն «արդար է»: Իսկ ահա Հակոբ Սարտիրոսյանը Հայ ազգային կոնգրեսի չորս ակտիվիստների գործով դատախազն է, որը հուլիսի 11-ին դատարանում պետք է երիտասարդների համար ազատազրկում պահանջի: Փաստորեն, այս դատախազներն իսկապես արժանավոր են»,- գրում է «Հայկական ժամանակը»:



























